«Մեր տնից չենք դուրս եկել, այլ ուրիշ փողոցի նկուղից». Բալայանների 11 հոգանոց ընտանիքն ադրբեջանական հարձակման առաջին րոպեներից է լքել տունը
Your browser doesn’t support HTML5
Բալայանների բազմադամ ընտանիքը Ստեփանակերտի ծայրամասային՝ Կրկժան թաղամասում էր ապրում։ ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման առաջին րոպեներից են նրանք թողել իրենց տունն ու քաղաքի կենտրոնական մասերում գտնվող նկուղ իջել։ Այդ նկուղից էլ Հայաստան են եկել՝ չհասցնելով ոչինչ վերցնել տնից։