Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիին

Your browser doesn’t support HTML5

«Մենք ձեզ մոտ ենք եկել Հայաստանի համար բավականին բարդ ժամանակահատվածում։ Մենք հետևել ենք սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններին, և իհարկե, մեր նպատակը Հայաստանին օգնելն է այս դժվար իրավիճակում, ինչպես նաև օգնել, որպեսզի տարածաշրջանը լինի ավելի խաղաղ և կայուն»․ ասել է Կանադայի արտգործնախարարը։