«Reuters»-ի հաղորրդմամբ, շաբաթ օրը Խարկովում տեղական փոստային ծառայության շենքին հրթիռային հավածի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 17 մարդ: Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը մեղադրել է ռուսական կողմին: Հարձակումից րոպեներ առաջ հնչել էր օդային տագնապի ազդանշանը:
Անօդաչուի պատկերածն արձանագրել է հրթիռակոծման հետևանքները։
Հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, թե Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ քննարկել է առաջիկա շաբաթ Մալթայում կայանալիք խաղաղության համաժողովը, որը միտված է լինելու վերջ տալ ուկրաիանական պատերազմին։
Your browser doesn’t support HTML5
Զուգահեռաբար՝ օրեր առաջ Փհենյանում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հանդիպելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին։ Հայտնի է, որ ուկրաինական պխատերազմում Փհենյանը աջակցում է Կրեմլին՝ արժանանալով Վաշինգտոնի քննադատությանը, թե Հյուսիսային Կորեան սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։
Մյուս կողմից, նույն ժամանակահատվածում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Եվրամիության առաջնորդներին։ Արդյունքում, արևմտյան առաջնորդները խոստացել են աջակցել Իսրայելին՝ «Համասի» հետ շարունակվող հակամարտությունում, բայց նաև վստահեցրել Ուկրաինային, որ Արևմտյան աշխարհը կշարունակի իր զորակցությունը Կիևին՝ անկախության համար Մոսկվայի դեմ մղվող պատերազմում:
Ռազմի դաշտում որոշակի տեղաշարժ կա․ հակահարձակման ընթացքում ուկրաինական զորքերի շարժվում են Դնեպր գետի ձախ ափով՝ ձգտելով բարելավել իրենց դիրքերը Խերսոնի շրջանում:
Առջևում ձմեռ է, և Ուկրաինայի խաղաղ բնակչությունը պատերազմից զատ, ունի կենցաղային լուրջ խնդիրներ՝ հարկ է նախապատրաստվել ցրտին։ Աշխատանքներ են տարվում ջեռուցման ու սննդի հարցերը լուծելու ուղղությամբ, որովհետև երկրի էներգետիկ համակարգը կարող է կրկին թիրախավորվել ռուսական ուժերի կողմից։
Այս ամենին ֆոնին՝ հայտնի է դարձել, որ ամերիկյան իրավապահները կարողացել են առգրավել ենթադրաբար մր ռուսաստանցու կողմից Ուկրաինայում գողացված պատմական ու մշակութային արժեք ներկայացնող 14 արտեֆակտներ, որոնք հայտնաբերվել էին օդանավակայանում՝ ապօրինի ներմուծման ժամանակ:
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով, ռուսական զորքերի ներխուժումից ի վեր երկրի տարածքում պատմական վայրերի ոչնչացումը և թանգարանային նմուշների կողոպուտը արդեն իսկ արժեցել են հարյուր միլիոնավոր դոլարներ։