«Կովը հարևանին է, մենք հազիվ մեզ ենք բերել»․ստեփանակերտցի մանկավարժ ընկեր Գրիգորյանի նոր իրականությունը Լոռու Լեռնահովիտ գյուղում
Your browser doesn’t support HTML5
Վաստակավոր մանկավարժ Գրետա Գրիգորյանը Ստեփանակերտում մի ամբողջ կյանք է թողել։ Այսօր դողացող ձայնով է խոսում հայրենիքի, իր տան, գաղթի ճանապարհի և նոր իրականության մասին։ Նոր իրականությունը Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում է, Գրետա տատիկի որդու ուսանողական ընկերոջ տանը։