Պաղեստինին աջակցող ցուցարարները գրոհել են Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը 

Լիբանան

Գազայի հիվանդանոցներից մեկում տեղ գտած հայտնի պայթյունը Լիբանանում հանգեցրեց բողոքի զանգվածային ակցիաների, որի մասնակիցները հանդես էին գալիս Իսրայելին ցուցաբերվող ամերիկյան աջակցության դեմ։ Ցուցարարների մի խումբ փորձել է հրկիզել Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը։ 

«Համասը» Իսրայելին է մեղադրում Գազայի հիվանդանոցներից մեկում երեքշաբթի տեղի ունեցած մահաբեր պայթյունի համար: Թել Ավիվը արձագանքում է, թե մեղավորը պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումն է։ Վերջինս հերքում է իր առնչությունը տեղի ունեցածին։ Լիբանանում քչերն են կասկածում, որ հիվանդանոցի հրթիռակոծության հետևում հրեական պետությունն է։ Պայթյունին

հետևած բողոքի ակցիաների մասնակիցները մեղադրում էին Միացյալ Նահանգներին՝ Իսրայելին աջակցելու համար, շարժվելով Բեյրութում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ։

Նախորդ օրերին Լիբանանում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ էին։ Հավաքվածները Վաշինգտոնին մեղադրում էին Իսրայելին աջակցելու մեջ։ Երեքշաբթի, ինչպես հայտնի է, Գազայի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետևանքով զոհվեցին մի քանի հարյուր հոգի։

Գազայի հատվածի իշխանությունները հիվանդանոցի հրթիռակոծության համար մեղադրում են Իսրայելին։ Թել Ավիվը արձագանքել է, թե պայթյունի պատճառը պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման արձակած հրթիռն է, որը շեղվել է իր ուղուց՝ հարվածելով բուժհաստատությանը։

Your browser doesn’t support HTML5

Պաղեստինին աջակցող ցուցարարները գրոհել են Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը

Տեղի ունեցածը լայն արձագանք է գտել արաբական աշխարհում։ Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը կոչ է արել «զայրույթի օր» անցկացնել ողջ տարածաշրջանում:

Բեյրութում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները, որոնցից շատերը «Հեզբոլլահի» աջակիցներն էին, շարժվել են ԱՄՆ դեսպանատուն՝ իրենց զայրույթն արտահայտելու տեղի ունեցածի առնչությամբ։

Ինչպես հայտնի է, Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի Լիբանանի հետ, և Գազայում ՝ հիվանդանոցում տեղի ունեցածի առնչությամբ Թել Ավիվին ցուցաբերած Վաշինգտոնի աջակցությունը՝ Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը, փաստորեն, դարձել է ցուցարաների գլխավոր թիրախ։

Լիբանանի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել բողոքավորներին ցրելու համար։ Վերջիններս, ասյպես կոչված, մոլոտովի կոկտեյլներ էին նետում դեսպանատան շենքի ուղղությամբ։ Ծագած հրդեհը հաջողվել է տեղայնացնել։

Չորեքշաբթի հարյուրավոր ցուցարարներ վերստին ԱՄՆ դեսպանատան մոտ էին։ Այս անգամ, սակայն, նրանք չանցան դեսպանատան շուրջ ստեղծված հատուկ արգելապատնեշը։ Կրկին կիրառվեցին արցուքնաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ «Ամերիկայի ձայնի» թղթակիցը ցուցարարաների շրջանում վիրավորների և ոչ հեռու՝ դեսպանատան շենքից դուրս բռնկված հրդեհի ականտեսն է եղել:

Գազայում՝ խաղաղ բնակչության շրջանում շարունակվող զոհերը և Իսրայելին ուղղված արևմտյան պետությունների սակավաթիվ կոչերը՝ զսպվածություն ցուցաբարել, միայն խորացնում են հանրային զայրույթը հարևան Լիբանանում։

Միաժամանակ՝ այս ամենը ուղեկցվում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման և իսրայելական բանակի միջև սկիզբ առած փոխհրաձգությամբ, ինչը կարող է Լիբանանը ներքաշել նոր պատերազմի մեջ։