Աֆղանստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստան

Կիրակի՝ Աֆղանստանի արևմտյան հատվածում գրանցվել են մի քանի ստորգետնյա հուժկու ցնցումներ, ինչի հետևանքով Հերաթ նահանգում խաթարվել է էլեկտրամատակարարումը։ Մոտ մեկ շաբաթ առաջ նահագը հայտնվել էր մեկ այլ՝ ավերիչ երկարաշարժի թիրախում։

Երկրաբանական ծառայության համաձայն, 6,3 և 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը տեղի են ունեցել վաղ առավոտյան՝ 20 րոպե տարբերությամբ։ Էպիկենտրոնները Հերաթ նահանգից դուրս են եղել: Տեղի իշխանությունների փոխանցմամբ, հարակից Բադղիս և Ֆարահ նահանգները նույնպես ցնցվել են։

Զոհվել է առնվազն երկու հոգի։ Ավելի քան հարյուրը տեղափոխվել են Հերաթի գլխավոր հիվանդանոց։ Բնակիչների և տեղի պաշտոնյաների խոսքով, առաջին ցնցումներից հետո, կարճ ժամանակով հոսանքազրկվել է ողջ նահանգը: Արևմտյան Աֆղանստանում, որը սահմանակից է Իրանին, մի քանի խոշոր երկրաշարժեր և հետցնցումներ են գրանցվել հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն հարվածեց Հերաթ նահանգին:

Շաբաթ օրը հրապարակված ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրաշարժերի հետևանքով ամբողջությամբ ավերել են մի քանի գյուղեր, ինչի հետևանքով զոհվել է մոտ 1 400 մարդ, որոնց կեսից ավելին կանայք և աղջիկներ։ Վիրավորների թիվն ավելի մեծ է։