«Ես ինքս չեմ հավատում, թե ինչ է տեղի ունեցել». Իսրայելում երաժշտական փառատոնի ռմբակոծությունից փրկված
Your browser doesn’t support HTML5
«Այնտեղ դժոխք էր: Ես չգիտեմ, թե ինչպես ենք մենք ողջ մնացել»: Վրաստանից եկած Իյան մի քանի հազար հյուրերից մեկն էր հարավային Իսրայելի անապատում տեղի ունեցած Supernova էլեկտրոնային երաժշտության փառատոնին, որտեղ ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանեցին մոտ 260 մարդու և շատերին պատանդ վերցրեցին։