ԱՄՆ դեսպանությունը X հարթակի իր էջում տեղեկացրել է, որ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելել է Բաքու, ուր հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի պաշտոնյաների հետ։
Դեսպանությունը շեշտել է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կարևոր է այս երկարամյա հակամարտության կարգավորելու համար:
Ըստ դեսպանության՝ Բոնոն Բաքվում քննարկել է ԱՄՆ աջակցությունը կողմերին՝ Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։