Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունը կիրակի օրը ժամանել է Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Reuters գործակալությունը

Your browser doesn’t support HTML5

Առաքելությունը տարածաշրջան է հասել այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղից գրեթե ողջ հայ ազգաբնակչությունն արդեն տեղահանվել է Հայաստան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ կառավարության տվյալների, Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղահանվել ավելի քան 100 հազար մարդ: