Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել Հայաստան Լեռնային Ղարաբաղից հայկական բնակչության տեղահանման պայմաններում

Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը

Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել Հայաստան երկուշաբթի օրը, հայտնում է Reuters գոծակալությունը: Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Ամերիկացի պաշտոնյաների այցը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային տարհանման պայմաններում: Այս այցը կլինի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցը Հայաստան անցյալ շաբաթ հրադադարից հետո:

Reuters-ի հաղորդմամբ, Փաուերը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և «կհաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությունը», - հայտնել է լրատվական գործակալությանն է հայտնել ամերիկացի մի պաշտոնյա։

Փաուերը USAID առաջին ղեկավարն է, ով այցելում է Հայաստան, ասել է պաշտոնյան: Ըստ աղբյորի՝ նա կհաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի [Հայաստանի] հետ, «խորը մտահոգություն կհայտնի Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության հետ կապված հարցին և կքննարկի այնտեղ հումանիտար ճգնաժամը լուծելու միջոցները»:

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների մասին զեկույցներով և կոչ է անում անարգել մուտք թույլատրել միջազգային մարդասիրական կազմակերպություններին և առևտրային երթևեկությանը», - հայտնել է պաշտոնյան:

Սամանթա Փաուերը X հարթակում թողած իր գրառման մեջ այ կապակց ությամբ գրել է. «Վայրէջք կատարեցինք Երևանում, Հայաստան.

Երկրի և տարածաշրջանի համար այս կարևոր պահին ես այստեղ եմ՝ վերահաստատելու Միացյալ Նահանգների ամուր աջակցությունն ու գործընկերությունը Հայաստանի հետ և ուղիղ խոսելու նրանց հետ, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամից»,- գրել է Փաուերը: