ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ալիևին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդես

Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հայերին։ Դրա մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը։ Վերջինիս գրառման մեջ ասված է.

«Նախորդ գիշեր իմ մտահոգությունների մասին խոսել եմ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ անդրադառնալով սահմանին Ադրբեջանի զորքերի դիրքավորումներին և նրանց շարուանկվող ագրեսիային, որի մասին նախազգուշացրել էի նախորդ շաբաթվա լսումների ժամանակ։

Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է Մենենդեսը։