Եվրամիությունը դատապարտում է ռազմական լարվածությունը շփման գծի երկայնքով ու Ղարաբաղի այլ վայրերում, և ցավում է մարդկային կորուստների համար։
«Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունը և Ադրբեջանին հորդորում կանգնեցնել ներկայիս ռազմական գործողությունները»,- ասված է Եվրամիության այսօր տարածած հայտարարությունում։
Բրյուսելի համոզմամբ, Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը վերադառնալու հրատապ անհրաժեշտություն կա և որ «այս ռազմական սրացումը չպետք է օգտագործվի որպես պատրվակ՝ հարկադրելու տեղի բնակչությանը արտագաղթել»։
«Բռնությունը պետք է դադարեցվի՝ խաղաղության և կարգավորման [նպատակով] բանակցությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։ Բոլոր կողմերից պահանջվում է դրսևորել իրական հանձնառություն՝ բանակցված արդյունքների ուղղությամբ աշխատելու համար: Եվրամիությունը շարունակում է լիովին ներգրավված լինել երկխոսությունը նպաստելու գործում»,- նշված է հայտարարությունում: