Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X (նախկին Twitter) սոցիալական ցանցում հանդես է եկել գրառմամբ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ՝ կոչ անելով անմիջապես հաստատել հրադադարը: Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ողբերգական հաղորդագրություններ ականների պայթյուններից ադրբեջանցիների զոհվելու մասին: Այնուհանդերձ, շարունակվող ռազմական գործողությունը միայն կվատթարացնի իրավիճակը: Անմիջապես հրադադար հաստատելու հրատապ անհրաժեշտություն կա՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության հնարավորություն ընձեռելու համար, որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ ճանապարհ», - ընդգծել է Կլաարը: