Վիրտուալ բժշկությունն ուսումնասիրում է ուղեղի և մարմնի միջև կապը վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով

Վիրտուալ բժշկության մանրապատկեր

Բժշկության նոր ճյուղը վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով օգնում է հիվանդներին հաղթահարել քրոնիկական ցավը, ազատվել տագնապի զգացումից և նույնիսկ ծննդաբերել՝ մեկտեղելով նորագույն տեխնոլոգիաները և մեդիտացիայի դարավոր տեխնիկան։

Սիդարս Սայնայ բժշկական կենտրոնում կինը վերապրում է հանգստացնող տեսարաններ և ձայներ վիրտուալ իրականության միջոցով։ Բուդդայական վանականների կողմից կամ որոշ քրիստոնյա ծխականների մտախոհական պրակտիկայում կիրառվող մեդիտացիայի միջոցով հաջողվում է հանգստացնել միտքը։

«Ուղեղի այն հատվածը, որը անընդհատ խոսում է ձեզ հետ, վերլուծում և պլաններ է մշակում, թույլ չի տալիս, որ միտքը հանգստանա։ Վիրտուալ իրականությունը օգնում է մարդկանց զսպել այդ ներքին ձայնը»։

Թոմ Նորիսը օգտագործում է վիրտուալ իրականությունը քրոնիկական ցավից ազատվելու համար։

«Դա հնարավորություն է տալիս առանց դեղամիջոցների հաղթահարել ցավը»։

Բուժառուները հայտնվում են երևակայական աշխարհներում, մինչդեռ վիրտուալ իրականության սարքերը իրական աշխարհում վերահսկում են շնչառությունը և աչքերի շարժումը՝ օգնելով, օրինակ, ծննդաբերող կանանց։

Your browser doesn’t support HTML5

Բժիշկներն օգտագործում են վիրտուալ իրականությունը՝ մարզելու ուղեղը և մարմինը

«Մենք կարող ենք ցույց տալ ծառ, որը նրանք կենդանացնում են իրենց շնչառությամբ, և յուրաքանչյուր ներշնչումից ծառը ծածկվում է տերևներով»։

Վիրտուալ իրականության հավելվածները թույլ են տալիս նաև վիրտուալ ճանապարհորդել։

«Օրինակ՝ թռչել դեպի երկինք կամ ջրվեժի վրայով կամ ցանկացած տեսարժան վայր, որտեղ այդ պահին կուզեին լինել»։

Հետազոտությունները ցույց են տվել, որ այդպիսի մեթոդները օգնում են հաղթահարել ցավը։ 2018 և 2019 թվականներին իրականացված գիտափորձերում, որոնց մասնակցում էին 40 կանայք, վիրտուալ իրականության կիրառման շնորհիվ արձանագրվել է ցավի վիճակագրորեն հավաստի նվազում։

Սակայն ըստ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության՝ ավելի հանգամանալի ուսումնասիրություններ են անհրաժեշտ այդ ուղղությամբ։