Փաշինյանը և Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

ՀՀ վարչապետի գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցներն անդրադաձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային հարցերին:

Զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:

Կողմերը նշել են, որ շարունակելու են դիվանագիտական ջանքերն այս ուղղությամբ: