Հավանան ընդգծել է՝ չի մասնակցում հակամարտությանը։
Կուբայի իշխանությունները հայտնել են մարդկանց թրաֆիքինգով զբաղվող ցանցի բացահայտման մասին։ Նպատակը՝ ռուսաստանյան զինված ուժերի համար Կուբայի քաղաքացիներին հավաքագրելն էր՝ մասնակցեկու Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին:
Կուբայի արտգործնախարարության փոխանցմամբ, երկրի իշխանությունները ձեռնամուխ են եղել ռուսաստանյան այդ ցանցի վերացմանը, որի թիրախում էին ինչպես Կուբայում բնակվողները, այնպես էլ Ռուսաստնում գտնվող կուբացիները:
Պաշտոնական Հավանան նաև տեղեկացրել է, որ քրեական գործ է հարուցվել։
Կուբայի իշխանությունները պնդում են՝ երկիրը չի մասնակցում ուկրաինական պատերազմին և միջոցներ կձեռնարկեն Կուբայի քաղաքացիներին հավաքագրելու դեմ՝ որևէ երկրի դեմ զինված գործողության համար։
Մոսկվան դեռ չի մեկնաբանել Հավանայի հայտարարությունը։