Ո՞ր տարիքն է չափազանց՝ պետություն կառավարելու համար

Ընտրություններ 2020թ.՝ Թրամ - Բայդեն բանավեճ

Երկիրը վերածվում է տարեցների մոլորակի։ Մարդիկ ավելի երկար են ապրում, ակտիվ գործունեություն են ծավալում պատկառելի տարիքում։ Շատ քաղաքական գործիչներ՝ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո դեռ երկար շարունակում են պաշտոնավարել։

Կամերունի 90-ամյա նախագահ Փոլ Բիյան աշխարհի երկրների ղեկավարներից ամենատարեցն է։

Ահա նա՝ անցած տարի տեղի ունեցած ԱՄՆ-ի և Աֆրիկայի առաջնորդների գագաթնաժողովում, փոքր-ինչ շփոթված, երբ օգնականը հուշում է, որ սպասում են իր ելույթին։

Բիյան նախագահում է արդեն 40 տարի։ Խորհրդարանի կողմից նախագահի լիազորությունների ժամկետի երկարաձգմանը հասնելուց հետո, նրան հաջողվեց չեղարկել երկրի ղեկավարի լիազորությունների ժամկետին վերաբերող սահմանափակումները։

«Ամերիկայի ձայնը» խոսել է կամերունցիների հետ, որոնք, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվեցին բաց դեմքով հանդես գալ տեսախցիկի առջև։

«Կարծում եմ, այդ տարիքում ղեկավարը պարզապես տեղյակ չէ երիտասարդությանը հուզող խնդիրներից»։

«Նշանակություն չունի 30 տարեկան ես, թե՝ 50։ Ցանկացած ոք կարող է պաշտոնավարել սահմանված ժամկետ ու հեռանալ։ Բայց երբ իշխանության ղեկը վերցնում ես ձեռքդ ու քեզ զգում իբրև միապետ, լավ չէ»։

86-ամյա Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարզապես երկրի ղեկավար չէ, այլ առաջնորդում է ողջ աշխարհի կաթոլիկներին։

Your browser doesn’t support HTML5

Աշխարհի երկրների ղեկավարներից ամենատարեցը 90 տարեկան է

Արդյո՞ք տարիքը նշանակություն ունի։

Ահա, թե ինչ են մատծում Կոստա Ռիկայում․․․ ։

«Հռոմի պապը բացառություն է, քանի որ նա կրոնական առաջնորդ է։ Քաղաքական գործիչների պարագայում, կարծում եմ, տարիքը նշանակություն ունի»։

Տեղափոխվենք Էկվադոր... ։

«Տարիները բերում են փորձ, որը մարդիկ կարող են օգտագործել ուրիշներին ծառայելու համար»։

Կոլումբիա․․ ։

«Պետք է սահմանափակվի ոչ միայն ղեկավարների, այլև նրանց խորհրդատուների տարիքը»։

Իրանի գերագույն առաջնորդ 84-ամյա Ալի Խամենեին Մերձավոր Արևելքում ամենաերկարակյաց առաջնորդն է՝ իր ղեկավար-պաշտոնը զբաղեցնելով 1989 թվականից։ Ի՞նչ են մտածում այս մասին իրանական ծագմամբ ամերիկացները։

«Իսլամական Հանրապետությունում խնդրահարույց է ոչ թե առաջնորդի տարիքը, այլ համակարգը»։

«21-րդ դարի աշխարհը երիտասարդների աշխարհն է, և իրենց ժամանակակից գիտելիքներով պետք է կարևոր գործեր անեն»։

2024 թվականին Միացյալ Նահանգները կարող է ընտրել ամենատարեց նախագահին։ Ընտրությունների օրը նախագահ Ջո Բայդենը կլինի 81 տարեկան, իսկ երկրի նախագահի՝ հանրապետակնների առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփը՝ 78 տարեկան։

Երկուսի մոտ էլ ծերության նշաններ կան։ Օրինակ, գործող նախագահը նախընտրում է օգտագործել է կարճ, ծալվող աստիճաններ՝ նախագահական օդանավ նստելիս։ Նաև հաճախ օգտվում է գրառումներից՝ խոսքի ընթացքում վրիպակներից խուսափելու համար։

Ահա, թե ինչ են մտածում երիտասարդները Հյուսիսային Կարոլինայի համալսարանից։

«Տարիքի հետ աճում են առողջության հետ կապված ռիսկերը։ Ոչ ոք չի ցանկանում, որ երկրի ղեկավարը հանկարծամահ լինի, օրինակ՝ սրտի կաթվածից»։

«Կապ ունի, թե որքան լայնախոհ է մարդը»։

«Oxford University Press» հետազոտության համաձայն, տարեց առաջնորդների գործելաոճը կարող է ամրապնդել բացասական կարծիքը՝ նման տարիքում ղեկավարելու ռիսկերի վերաբերյալ, բայց նրանք կարող են նաև զարմացնել՝ ցույց տալով, որ մտավոր առումով և ֆիզիկապես տակավին ի վիճակի են առաջնորդել պետությունը։