Գարիով և ոլոռով «սուրճ», դոշաբով շոկոլադ. ԼՂ-ում սննդի պակասը մարդկանց «հնարամիտ է դարձրել»
Your browser doesn’t support HTML5
Շրջափակված Լեռնային Ղարաբաղում, ի թիվս բազում ապրանքների, բացակայում է նաև սուրճը։ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, ինչպես տեղացիներն են ասում, ոլոռով ու գարիով սուրճ են պատրաստում։ Նունե Մովսիսյանը համոզված է՝ ոլոռով սուրճը շատ քիչ է տարբերվում սովորականներից։ Նա նաև դոշաբից շոկոլադ է պատրաստել: