Հունաստանն ու Թուրքիան հնարավարություն ունեն բարելավել հարաբերությունները. վերլածաբաններ 

Հունաստանն ու Թուրքիան ընդլայնում են երկկողմ կապերի բարելավմանն ուղղված ջանքերը

Պատմականորեն բարդ հարաբերությունների տեր Հունաստանն ու Թուրքիան ընդլայնում են երկկողմ կապերի բարելավմանն ուղղված ջանքերը։ Սպասվում է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է երկու հարևան-պետությունների արտգործնախարարների հանդիպումը: 

Սեպտեմբերի 5-ին Հունաստանի արտգործնախարար Գեորգոս Գերապետրիտիսը Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկերոջը՝ Հաքան Ֆիդանին:

Վերլուծաբանների խոսքով, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ այս հունիսի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակը թույլ է տալիս նրան հետամուտ լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Հույն վերլուծաբան Ալեքսիս Հերակլիդեսն ասում է․ «Նա ցանկանում է բարելավել հարաբերությունները [Թուրքիայի հետ]: Իսկ ընտրություններում նրա հաղթանակը, կարծես, արձակեց նրա ձեռքերը: Նախկինում քիչ ազատություն ուներ, քանի որ արտաքին գործերի նախարարը, բանակի ղեկավարը և մյուսները [Անկարայի նկատմամբ] կոշտ քաղաքականության կողմնակիցն էին»:

Your browser doesn’t support HTML5

Հունաստանն ու Թուրքիան հնարավարություն ունեն բարելավել հարաբերությունները. վերլածաբաններ

Միցոտակիսը նոր մարդ նշանակեց արտգործնախարարի պաշտոնում՝ փոխարինելով Նիկոս Դենդիասին։ Այս մայիսին վերընտրվելուց հետո, երկրի արտգործնախարարին փոխեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշանակելով Հաքան Ֆիդանին:

Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Էրդողանը հակված է մեղմել իր ազգայնական հռետորաբանությունը՝ ընկալունակ լինելով հունական առաջարկներին:

Անկարայում գործող քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հուսեյն Բաղջին նշում է․ «Թուրքական նոր կառավարությունը, իհարկե, շատ ավելի համագործակցող է լինելու։ Կարծում եմ, խնդիրները, անլուծելի հարցերը կմնան, բայց հռետորաբանությունը կլինի շատ ավելի մեղմ»։

Էգեյան և Միջերկրական ծովերում շարունակում է պահպանվել լարվածությունը հունական և թուրքական նավատորմների միջև։ Գլխավոր պատճառը՝ այդ շրջաններում էներգակիրների որոնողական աշխատանքներն են, որոնք երկու երկրների

կառավարությունների ուշադրության կենտրոնում են։ Անշուշտ, պահպանվում է նաև Կիպրոսի խնդիրը, որը շարունակում է բաժանված մնալ հունական և թուրքական հատվածների:

Վերլուծաբանների ներկայացմամբ, երկկողմ հարաբերությունների բարելավումը կարող է վերացնել Թուրքիային ամերիկյան ռազմական ինքնաթիռների վաճառքի խոչընդոտը, որը հետաձգվում է ՆԱՏՕ-ի այդ երկու դաշնակիցների միջև առկա լարվածության վերաբերյալ Վաշինգտոնում գոյություն ունեցող մտահոգության պատճառով:

Դիտորդները, սակայն, զգուշավոր են․ հաշվի առնելով հույն-թուրքական հարաբերությունների կարգավորման նախորդ՝ անհաջող փորձերը՝ դժվար է ասել, թե ինչ արդյունք կտան ներկայիս ջանքերը:

Հուսադրողը երկու երկրների ղեկավարների որոշումն է՝ զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից:

Միցոտակիսի և Էրդողանի հանդիպումը նախատեսված է հոկտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Չի բացառվում, որ երկու ղեկավարները հանդիպեն նաև Հունաստանում՝ այս տարվա ավարտին: