«Հիմա սերունդն ավելի լավն է, հասկանում են՝ սերն ինչ է, ծնողն ինչ է»․ 101-ամյա Արշալույս տատիկ
Your browser doesn’t support HTML5
Քաջարանում է ապրում Արշալույս Թադևոսյանը, որ ծնվել է 1922 թվականին, նա այստեղ երկրորդ աշխարհամարտի վերջին ականատեսն ու վկան է, որ այսքան տարի անց փայլուն հիշում է պատերազմի սարսափներն ու հաղթանակի բերկրանքը, թեև այսօրվա վերաբերյալ հիշողությունները երբեմն դավաճանում են։