Իրավիճակը քաղաքում աստիճանաբար ավելի վտանգավոր է դառնում․ մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա դիրքավորված ռուսական ուժերը գրոհում են Կուպյանսկը։
Ռուսներն ակնհայտորեն նպատակադրվել են գրավել քաղաքը, և կամավորներն օգնում են տարհանել բազմաթիվ ընտանիքների՝ այլևս առաջնագծին մոտ հայտնված բնակավայրերից:
Կուպյանսկը յոթ ամիս ռուսական օկուպացիայի տակ էր, սակայն ուկրաինական զինուժը կարողացավ ազատագրել այն անցած տարվա սեպտեմբերին:
Տարհանվող մարդկանց խոսքով, մի կերպ են փրկվել ռուսական օկուպացիայից, անցած ամսիներին ապրել են հաճախ առանց էլեկտրականության ու ջերմության, բայց այլևս դժվար է դիմանալ:
«Գնում ենք և չգիտենք՝ կգա՞նք տուն, ի՞նչ կլինի մեր տան հետ»,- «Ամերիկայի ձայնին հուզված պատմում է Կուպյանսկի բնակչուհին՝ Լիդիան։
Your browser doesn’t support HTML5
Միևնույն ժամանակ, քաղաքի կենտրոնում՝ եկեղեցում պատսպարված մարդիկ հուսահատ են՝ ասում են, որ չեն լքի Կուպյանսկը, քանի դեռ իրենց տները կանգուն են:
Եկեղեցի՝ մեր նկարահանող խմբի այցից մոտ երկու ժամ անց ռուսական ուժերը հարվածեցին բնակելի թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա: Առնվազն տասը հոգի տեղափոխվեց հիվանդանոց։
Ուկրաինացի զինվորականների խոսքով, քաղաքը ռազմավարական նշանակություն ունի՝ երկաթուղային հանգույց լինելու պատճառով, և առջևում ծանր մարտեր են: