Պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի մատակարարման պակասը Լեռնային Ղարաբաղում չափազանց մտահոգիչ են, X սոցիալական հարթակում (նախկին Twitter) գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։
Նա շեշտել է. «Լաչինի միջանցքը չափազանց կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար»։
«Ես միանում եմ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տեղաշարժ ապահովելու կոչին», հավելել է Փաուերը։