Մարդկային հոսքի ու առևտրի համար կարևոր ամերիկա-մեքսիկական սահմանն աստիճանաբար դառնում է վտանգավոր թմրանյութերի, ինչպես օրինակ՝ ֆենտանիլի մաքսանենգ առաքումների առանցքային ուղղություն։
Արձագանքելով աճող սպառնալիքին՝ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեհանդրո Մայորկասն այս ապրիլին հայտարարեց հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին։
«Թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող հանցախմբերը հմտացել են և դարձել ավելի հզոր․․․»,- ասում է Մայորկասը։
Սահմանին բեռնատարներ են։
Ապօրինի թմրանյութերի շրջանառության դեմն առնելու այլ եղանակների հետ մեկտեղ՝ դիտարկվելու է, թե արհեստական բանականությունը ինչպես կարող է աջակցել՝ հայտանաբերելու նման թմրանյութերը։
«Ուսումնասիրելու ենք այս տեխնոլոգիայի՝ [արհեստական բանականության] կիրառելիությունը՝ ֆենտանիլի առաքումներն ավելի լավ բացահայտելու համար»,- շարունակում է Ալեհանդրո Մայորկասը։
ԱՄՆ Մաքսային ու սահմանապահ ծառայության նախկին ղեկավար Պատրիկ Սիմոնսը ասում է, որ այսօր շուկայում առկա են [ապօրինի թմրամիջոցների շարժը բացահայտող] համակարգեր, որոնց կիրառելիության արդյունավետությունը կարող է բարձրացվել՝ արհեստական բանականության օգնությամբ։
Մեկը կոչվում է տոմոգրաֆիական «Muon» համակարգ, որը կարող է օբյեկտն ավելի ճշգրիտ արտապատկերել, քան ներկայում կիրառվող ռենտգենյան տեխնոլոգիան։
«Եթե բեռը խիտ է, ռենտգենը չի կարող ներթափանցել։ Իսկ եթե օգտագործում եք «Muon» համակարգը, այն կարող է ներթափանցել և թույլ է տալիս [մաքսային] սպաներին տեսնել, թե ինչ կա խիտ բեռի ներսում»,- ասում է Պատրիկ Սիմոնսը։
Այս համակարգն, իրոք, կարող է արդյունավետ լինել ծայրից ծայր բարձած բեռնատարների ստուգման ժամանակ, ուր կարող է ֆենտանիլ թաքցված լինել։
Մաքսավոր․ «Լավ օր ձեզ»։
Ուղևոր․ «Շնորհակալություն»։
Արհեստական բանականությունը կարող է այլ կերպ ևս օգնել, եթե այն կիրառվի սահմանը հատող մեքենաների ուսումնասիրության ժամանակ։
«Ովքե՞ր են սահմանը հատող մարդիկ, որքա՞ն հաճախ են նրանք անցնում սահմանը, ինչպես նաև՝ ի՞նչ մեքենայով են անցնում և այդ մեքենայի փաստաթղթերը․․․ ։ Որքա՞ն հաճախ են [այդ մեքենաները] հատում սահմանը։ Նման տեղեկություններ կան, և դիմելու եմ արհետական բանականությանը, որպեսզի այն առանձնացնի նման կարգի
տեղեկությունները»,- նշում է սահմանապահ ծառայության նախկին սպա Գիլ Կեռլիկովսկեն։
Արհեստական բանականության կիրառման գծով աշխատանքային խումբը առաջիկա ամիսներին զեկուցելու է իր աշխատանքի արդյունքների մասին ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությանը։