ԱՄՆ-ն Ուկրաինային կցուցաբերի 400 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն

Ամերիկյան ռազմական աջակցության փաթեթըներառում է տարբեր տեսակի զինամթերք և փոքր չափիանօդաչուներ։

Նախագահ Ջո Բայդենի գլխավորած վարչակազմըՈւկրաինային ցուցաբերելու է լրացուցիչ 400 միլիոնդոլարի ռազմական աջակցություն` հայտնում ենամերիկյան պաշտոնական աղբյուրները։

Տեղեկությունը հայտնվեց ռուս-ուկրաինականռազմական գործողությունների սրման ֆոնին, երբհարվածներ հասցվեցին Մոսկվային ու Ղրիմին։

Աջակցության փաթեթը ներառում է զինամթերքի միքանի տեսակներ` համազարկային կրակի «HIMARS» ռեակտիվ համակարգի հրթիռներից ու զենիթա-հրթիռային «NASMAS» համալիրներից մինչև «Stinger»-ներ և «Javelin»-ներ։

Նախատեսվում է նաև մատակարարել հետախուզական«Hornet» անօդաչուներ։

Ամերիկյան աջակցությունը ցուվաբերվելու է Պենտագոնի պահեստներից` ԱՄՆ նախագահիթույլտվությամբ, ինչը հնարավորություն կտա արագկարգով` երբեմն մի քանի օրվա ընթացքում օգնությունըհասցնել Ուկրաինա։

Ըստ աղբյուրների, Կիևը նաև կստանա հաուբիցներիհամար արկեր, «Stryker» տեսակի 32 հատ մարտականմեքենաներ, ականանետներ, «Hydra-70» հրթիռներ և 28 միլիոն փամփուշտ` հրաձգային զենքի համար։

Փոքր չափի «Hornet» անօդաչուները հիմնականումօգտագործվում են հետախուզական նպատակներով։ Նախկինում Ուկրաինան արևմտյան այլ երկրներից էրստանում այդ անօդաչուները։

Կիևին ցուցաբերվող ռազմական նոր աջակցությանմասին ամերիկացի պաշտոնյաները գերադասել ենխոսել անանուն, քանզի օգնության փաթեթի մասին դեռպաշտոնապես չի հայտարարվել։

Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժումից ի վեր` 2022 թվականի փետրվարից, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն Ուկրաինային ցուցաբերել է 41 միլիարդ դոլարիռազմական աջակցություն։

Կիևին ցուցաբերվող ռազմական օգնության նորփաթեթի մասին հայտնի դարձավ ռուսական ուժերիկողմից բռնազավթած Ղրիմում գտնվող զինամթերքիպահեստին և Մոսկվային ուկրաինական անօդաչուներիհարվածների ֆոնին։ Ռուսական լրատվամիջոցներիփոխանցմամբ, անօդաչուներից մեկը ընկել է Մոսկվայում` Ռուսաստանի պաշտպանությաննախարարության շենքից ոչ հեռու։

Ուկրաինայի իշխանությունները չեն հաստատել, որՄոսկվայի ուղղությամբ իրականացված հարձակումնուկրաինական ուժերին գործն է։ Այս ամսվա ընթացքումՄոսկվան արդեն երկրորդ անգամ է ենթարկվումանօդաչուների հարձակմանը։

Միևնույն ժամանակ, ռուսական ուժերը նոր հարվածներեն հասցրել Ուկրաինայի հարավում գտնվողնավահանգիստներից մեկին` դարձյալ, անօդաչուներիմիջոցով։

Կրեմլը այդ հարվածները կոչեց «հատուցում»` ի պատասխան Ղրիմի կամրջին ուկրաինական ուժերիհարվածի։