Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացմամբ, պատճառը գլոբալ տաքացումն է:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի խոսել է մոլորակի կենդանի էակների վրա կլիմայի փոփոխության հետևանքների և այդ ուղղությամբ պայքարի հրատապության մասին:
«Վերստին հանդես եմ գալիս երկրների ղեկավարներին հասցեագրված կոչով՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելսահմանափակելու մթնոլորտն աղտոտող արտանետումները: Սա հրատապ է և հետաձգել հնարավոր չէ։ Այն վերաբերում է բոլորին։ Եկեք պաշտպանենք մեր ընդհանուր տունը»,- հայտարարել է հովվապետը։
Զգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել Կալիֆոռնիայի հարավում գտվող Փալմ Սփրինգսիքաղաքապետը, թե անօթևաններն ու յուրաքանչյուր ոք,ով սովոր չէ կիզիչ շոգին, վտանգի տակ է։
«Երբ մարմինը սովոր չէ բարձր ջերմաստիճանի, այն կարող է պարզապես ցնցումների մեջ հայտնվել: Եթե չգործենք հիմա, եթե չհամոզվենք, որ ձեռնարկում ենք այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են՝ նվազեցնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը, [հետևանքներն] ավելի վատը կլինեն»,- ասել է Գրեյս Ելենա Գարները։
Your browser doesn’t support HTML5
«ABC»-ի եթերում անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կլիմայի նման փոփոխությունը ազգային անվտանգության սպառնալիք է, հանրապետական կոնգրեսական Մայքլ ՄքՔոլը արձագանքել է. «Կլիման փոխվում է։ Աֆրիկան, օրինակ, դառնում է ավելի չոր՝ պատճառ հանդիսանալով սովի ու ահաբեկչությանհամար»:
Մթնոլորտ՝ թունավոր գազեր արտանետող երկու խոշորագույն երկրները՝ Չինաստանն ու Միացյալ Նահանգները անցած շաբաթ վերսկսեցին բանակցությունները՝ խնդրի լուծման ուղղությամբ, սակայն նկատելի առաջընթաց չկա:
«ABC»-ի եթերում Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին պնդել է, որ այս ուղղությամբ փոփոխության համար համատեղ ջանքեր են անհրաժեշտ․ «Սա լուծելի խնդիր է, բայց մենք պետք է դադարեցնենք հանածո վառելիքի օգտագործումը: Սա միակ լուծումն է»։
Սպասվում է, որ բարձր ջերմության այս ալիքները աշխարհի տարբեր մասերում կշարունակվեն ևս մի քանի օր, չի բացառվում՝ մի քանի շաբաթ: