Վաշինգտոնն աշխատում է Պեկինի հետ երկխոսությունը բաց պահելու ուղղությամբ

Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը Պեկինումընդունել է ամերիկյան դիվանագիտության վետերան, հարյուրամյա Հենրի Քիսինջերին։ Վաշինգտոնը ջանքեր է գործադրում Չինաստանիհետ երկխոսությունը բաց պահելու համար՝ անգամ Կոնգրեսում հնչած մտահոգությունների ֆոնին՝ Պեկինի ներկայացրած վտանգի վերաբերյալ։

Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածհարաբերությունների ֆոնին՝ Չինաստանինախագահ Սի Ծինփինը հյուրընկալել է ԱՄՆնախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին: Ծինփինը հիշատակել է, որ Քիսինջերը, ով մայիսինբոլորեց հարյուրամյակը, 1970-ականներից ի վերավելի քան հարյուր անգամ այցելել է Չինաստան։

«Մեր երկու երկրների հարաբերություններըառանցքային կլինեն աշխարհում խաղաղությանհաստատման համար»,- ասել է Հենրի Քիսինջերը։

ԱՄՆ կլիմայական հարցերով բանագնաց Ջոն Քերիննույնպես Պեկինում է՝ ձգտելով վերականգնելբնապահպանական հարցերի շուրջ երկխոսությունըՉինաստանի հետ։ Պեկինն անցած օգոստոսինդադարեցրել էր այդ ուղղությամբ բանակցությունները՝ ի պատասխանՆերկայացուցիչների պալատի այդ ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցին:

«Բոլորս հույս ունենք, որ կլիմայյի հետ կապված խնդիրները հաղթահարելու մեր փորձերը խոչընդոտի չեն հանդիպի»,- ասել է Քերին։

Անցած շաբաթ Չինաստանում էր ԱՄՆ ֆինանսներինախարար Ջանեթ Յելենը, ով Վիետնամումարտահայտվել է Պեկինի հետ հարաբերությունների մասին․ «Փորձում ենք ավելի ճկուն լինել: Բայց չինշանակում, թե ամեն ինչ մենք ենք անելու։ Նաև չինշանակում, որ դադարեցնելու ենք մեր առևտրայինհարաբերությունները Չինաստանի հետ։ Ցանկանումենք շատ երկրների հետ համագործակցել»։

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը Ասպենիանվտանգության ֆորումին հայտարարել է, որ իրերկրի նպատակը չէ հակամարտության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ․ «Չինաստանը դեմ էցանկացած առևտրային պատերազմի, տեխնոլոգիական պատերազմի։ Չինաստանը չիխուսափում մրցակցությունից, բայց ԱՄՆ-ի կողմիցմրցակցության սահմանումը, կարծում եմ, արդար չէ»։

Այսքանով հանդերձ, Սպիտակ տունը ընդգծում է՝ երկու երկրների միջև ռազմական կապը տակավին բացակայում է:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակՋոն Քիրբիի խոսքով, սխալ ռազմական հաշվարկների և ռիսկի հավանականությունըմեծանում է, եթե կողմերը չեն կարողանում խոսելմիմյանց հետ:

Էներգետիկ անվտանգության հարցերով զբաղվող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներն այս շաբաթ զգուշացրել էին կոնգրեսականներին, որ Պեկինը լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ էներգահամակարգին։ Չինաստանիարտգործնախարարության խոսնակ Մաո Նինգնարձագանքել էր․ «ԱՄՆ-ն չպետք է անհիմնմեղադրանքներ ներկայացնի կամ արատավորի այլ երկրների՝ քաղաքական նպատակներից ելնելով։ Պետք է դադարեցնի կիբերհարձակումներըուրիշների վրա և ամրապնդի միջազգայինհամագործակցությունը՝ կիբերանվտանգությանուղղությամբ»։

ԱՄՆ-ի Սենատն այս շաբաթ սկսեց քննարկելՉինաստանի հետ կապված պաշտպանական ծրագիրը։ Հնդկական-խաղաղօվկիանոսյանանվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանությաննախարարի օգնական Իլի Ռաթների խոսքով,նախատեսվող ներդրումները ամրապնդում ենՎաշինգտոնի ռազմական գերակայությունը և Հնդկական ու Խաղաղ օվկիանոսներումարձագանքում կարևոր մարտահրավերների»:

Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար ԷնթոնիԲլինքենի և պաշտպանության նախարար ԼլոյդՕսթինի՝ հաջորդ շաբաթ մեկնարկող հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային այցի օրակարգի հիմնական կետը Չինաստանն է լինելու։