Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի հաղորդմամբ երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև: Զեկույցում մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը երեկ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնելով ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին և շարունակական ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը։

Պետքարտուղար Բլինքենը խրախուսել է երկու երկրներին հավատարիմ մնալ համաձայնության հասնելուն: Նա ընդգծել է կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման դրական տեմպը պահպանելու անհրաժեշտությունը»: