«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի» հարցման արդյունքների համաձայն, եվրոպացիների գրեթե երկու երրորդն այժմ Ռուսաստանը համարում է հակառակորդ՝ Ուկրաինա ներխուժումից հետո: Այդ թիվը կրկնակի գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը:
Մարդկանց հարցրել են նաև Մոսկվայի հետ Եվրոպայի ապագա հարաբերությունների մասին․ շուրջ կեսը ցանկություն է հայտնել սահմանափակել հարաբերությունները:
«Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդում» եվրոպական հասարակական կարծիքի առաջատար վերլուծաբան Պավել Զերկան ասում է․ «Այնպիսի երկրներում, ինչպիսին Լեհաստանն է, շատ մեծ ցանկություն կա խզել բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նույնիսկ եթե խաղաղություն հաստատվի բանակցությունների ճանապարհով: Բայց կան նաև երկրներ, ինչպիսիք են Բուլղարիան, Հունգարիան, Ավստրիան, նաև Գերմանիան, ուր պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու բավականին մեծ ցանկություն կա»:
Your browser doesn’t support HTML5
Որոշ եվրոպական ղեկավարներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, կոչ են արել Եվրոպային զարգացնել «ռազմավարական ինքնավարությունը», որպեսզի կարողանան պաշտպանվել ԱՄՆ-ից անկախ։
Հարցման մասնակիցների գրեթե երեք քառորդն այն կարծիիքն է, որ անվտանգության ապահովման հարցում Եվրոպան չի կարող միշտ հույսը դնել ԱՄՆ վրա:
«Այն, իհարկե, կարելի է մեկնաբանել որպես նշան, որ եվրոպացիներն այնքան էլ չեն վստահում ամերիկացիներին, ինչպես նախկինում՝ պատմականորեն: Եվ այս առումով, գուցե, Դոնալդ Թրամփի նախագահությունը վնաս է պատճառել: Բայց կարող է լինել այլ մեկնաբանություն, որ, պարզապես, Ուկրաինայում պատերազմի, Ռուսաստանի ներխուժման պատճառով եվրոպացիներն ավելի շատ են պատրաստ ստանձնել իրենց անվտանգության ապահովման պատասխանատվությունը»,- նշում է Պավել Զերկան։
Հարցումը քննել է նաև Չինաստանի նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքը:
«Մարդիկ դեռ հակված են Չինաստանն ընկալել հիմնականում որպես Եվրոպայի գործընկեր, ոչ որպես մրցակից կամ հակառակորդ։ Թեև հարցմանը մասնակից բոլոր երկրներում մեծամասնությունը Չինաստանը ճանաչում է որպես Ռուսաստանի դաշնակից»,- ասում է Զերկան։
Այդուհանդերձ, եվրոպացիների մեծամասնությունը դեմ է իրենց երկրների հիմնական ենթակառուցվածքները չինական ընկերություններին հանձնելուն:
Հարցվածների մոտավորապես 41 տոկոսն ասել է, որ եթե Պեկինը սպառազինություն մատակարարի Ռուսաստանին, Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Չինաստանի դեմ՝ անգամ եթե այդ քայլը վնաս հասցնի իրենց