Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բանակցությունները կշարունակեն Վաշինգտոնում

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում: