ԱՄՆ-Մեքսիկա սահմանը մարդկային հոծ տեղաշարժի և մեծածավալ բեռնափոխադրումների վայր է: Բայց այն նաև գրավիչ ուղղություն է վտանգավոր թմրամիջոցների, օրինակ ֆենտանիլի մաքսանենգության համար:
Ի պատասխան աճող մտահոգությանը՝ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը ապրիլին նոր ստորաբաժանում ստեղծեց։ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետևում կանգնած կազմակերպությունները զարգացել, առաջ են գնացել»,- ասել է նա։
Ստորաբաժանումը քննարկելու է նաև արհեստական բանականության կիրառման հնարավորությունը՝ ապօրինի թմրամիջոցներ հայտնաբերելու, ԱՄՆ դրանց ներմուծումը կանխելու համար:
«Օգտագործելով այս տեխնոլոգիան՝ մենք կհայտնաբերենք ֆենտանիլի առաքումները,»,- հույս է հայտնել է Մայորկասը։
ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության նախկին ղեկավար Փեթ Սիմոնսն ասում է, որ այսօր առկա են այնպիսի համակարգեր, որոնք կարող են կատարելագործվել արհեստական բանականության շնորհիվ:
Օրինակներից մեկը տոմոգրաֆիկ Muon համակարգն է, որը կարող է ավելի ճշգրիտ պատկեր ստանալ օբյեկտի սքանավորումից, քան ներկայում կիրառվող ռենտգենյան տեխնոլոգիաները:
«Տոմոգրաֆիկ Muon համակարգը թույլ է տալիս մաքսային աշխատակիցներին հստակ տեսնել, թե ինչ պարունակություն ունի խիտ օբյեկտը»,- ասել է Սիմոնսը։
Արհեսատական բանականության կիրառումը Muon համակարգի հետ կարող է արդյունավետ լինել ֆենտանիլի հայտնաբերման գործում։ Սիմոնսն ասում է, որ համակարգը նաև կարող է օգնել ստորաբաժանմանը հայտնաբերել քիմիկատներ, որոնք նախատեսված են ֆենտանիլի արտադրման համար:
«Պետք է սովորեցնեք արհեստական բանականությանը, թե ինչ ենք փնտրում»,- նշել է նա։
Արհեստական բանականությունը նաև կարող է օգնել տրանսպորտային միջոցների սահմանային զննման գործում։
Սահմանապահ ծառայության նախկին սպա Գիլ Կերլիկովսկեյի խոսքով, այնպիսի տվյալներ կան, որոնք եթե փոխանցվեն արհեստական բանականությանը, այն կարող հայտնաբերել անգամ կոնֆետի տեսք ունեցող ֆենտաննիլը:
«Եթե արհեստական բանականությունը կարողանա հայտնաբերել, թե որտեղ է դեղահաբը գտնվում, ինչ նշում կա նրա վրա, դա օգտակար կլինի՝ այստեղ մարդկանց նախազգուշացնելու համար»,- ասել է նա։
Արհեստական բանականությամբ զբաղվող ստորաբաժանումը առաջիկա ամիսներին պետք է իր եզրակացությունների մասին զեկույց ներկայացնի Ներքին անվտանգության նախարարությանը: