Պետպարտքի շուրջ բանակցություններն «արդյունավետ են, բայց առաջընթաց չկա»․ Մաքքարթի
Your browser doesn’t support HTML5
Ընդամենը 10 օր է մնացել դեֆոլտին, որը կարող է ամբողջովին ցնցել ամերիկյան տնտեսությունը, սակայն պարտքի սահմանաչափի վերաբերյալ դեռևս համաձայնություն չկա: Գլխավոր կոնգրեսական հանրապետական Քևին Մաքքարթիի և նախագահ Ջո Բայդենի միջև բանակցությունները շարունակվում են: