ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման առնչությամբ:
«ԱՄՆ պետքարտուղարն անձամբ խորապես գնահատում և մեծ նշանակություն է տալիս այս հարցին Հարավային Կովկասում: Եվ ինչպես մենք ասացինք հանգստյան օրերին, պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ… Դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը, և մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց ազատ ու բաց տեղաշարժ և առևտուր», - ասել է Պատելը:
Վեդանտ Պատելը նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն կշարունակեն խորապես ներգրավված մնալ այս հարցում: