ԱՄՆ-ը պետքարտուղարը կարևոր տեղ է տալիս Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցին. պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատել

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը լրագրողների հետ երեկվա հանդիպմանը հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է մեծ նշանակություն տալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության դադարեցման խնդրին, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:

«Նա հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հանդիպել այս երկրների առաջնորդների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Մենք շարունակում ենք այդ հարցում մեծապես ներգրավված մնալ: Այդ հարցում պ-ն. Բոնոն շարունակում է ներգրավված մնալ՝ այս գերատեսչությունում մյուսների հետ միասին»,-ասել է Պատելը:

Ամերիկացի դիվանագետը հրաժարվեց այլ մեկնաբանություն տրամադրել՝ Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս կատարած այցի մասին: