Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել էր Պեկին հայցելու Չինաստանի օգնությունը` Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դադարեցնելու ուղղությամբ ելքեր փնտրելու։ Ավելի ուշ սակայն Մակրոնը Twitter-ում գրել է՝ «Կեցցե Չինաստանի և Ֆրանսիայի միջև երկարակեց բարեկամությունը» Չինաստանն այցը «հաջող և արդյունավետ» էր որակել:
Ընդամենը օրեր անց Չինաստանը ուղիղ կրակով վարժանքներ են անցկացրել Թայվանի շուրջ, որը Պեկինը համարում է իր տարածքի մաս:
Վերադառնալուն պես Մակրոնն ասել է, որ Եվրոպան պետք է ձևավորի Չինաստանի հետ սեփական քաղաքականությունը, ոչ թե գնա իրդաշնակցի՝ Միացյալ Նահանգների ճանապարհով:
«Ֆրանսիան կողմ է Թայվանում ստատուս քվոյին։ Ֆրանսիան աջակցում է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը և իրավիճակի խաղաղկարգավորմանը։ Սա, ընդ որում, եվրոպացիների դիրքորոշումն է, և դա միշտ էլ համատելի է դաշնակցային հարաբերությունների հետ։ Ես պնդումեմ ռազմավարական ինքնավարության կարևորությունը։ Դաշնակից լինել չի նշանակում լինել վասալ»,ասել է Մակրոնը:
Your browser doesn’t support HTML5
Այդ հայտարարությունը բուռն արձագանք է ունեցել հատկապես Արևելյան Եվրոպայում: Չեխիայի արտգործնախարարը պատասխանել է, որամուր անդրատլանտյան հարաբերությունները Եվրոպայի անվտանգության հիմքն են։
Ըստ ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժերար Արոն, որն այժմ Ատլանտյան խորհրդում է, Մակրոնը նման հայտարարարության համար ճիշտ ժամանակ չի ընտրել. «Մենք հենց հիմա պայքարում ենք, բոլորս միասին ամերիկացիների հետևում պայքարում ենք Ուկրաինայում ռուսականագրեսիայի դեմ։ Եվ ես իսկապես հասկանում եմ, որ մեր գործընկերներից շատերի համար ճիշտ պահը չէր՝ բարձրացնելու մեր անդրատլանտյանդաշինքի հարցը»:
Քննադատներն ասում են, որ Մակրոնի մեկնաբանությունները կարող են խաթարել այդ դաշինքը:
Արտաքին հարաբերությունների խորհրդի գործընկեր Լիանա Ֆիքսը կարծում է՝ «Դա հաստատեց չինական տեսակետը, որ հնարավոր է սեպ խրելՄիացյալ Նահանգների և Եվրոպայի միջև»:
Դիվանագիտական փոթորկի հետևանքով ֆրանսիական խորհրդարանի պատվիրակությունը անցյալ շաբաթ այցելել է Թայվան՝ համոզելու նրանցՖրանսիայի աջակցության հարցում:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և Արևմուտքի ու Չինաստանի միջև աճող լարվածության պայմաններում ոմանք պնդում են, որՄակրոնը փորձում է կանխել ավելի լայն առճակատումը:
«Չինաստանը պահանջում է բազմակողմ աշխարհ: Եվ Մակրոնը գալիս է և ասում՝ «Լավ, եթե չզինեք Ռուսաստանին, մենք կարող ենք լինելՖրանսիա և պնդել, որ մենք ԱՄՆ-ի վասալը չենք, մենք կարող ենք պնդել, որ բոլորս տարբեր դաշինքներ ենք, որ մենք ունենք մեր սեփականարձագանքը Թայվանի մեկ Չինաստան քաղաքականության շուրջ»,-ասել է Լիանա Ֆիքսը:
2024 թվականի ԱՄՆ ընտրություններում կարող է ընտրվել այնպիսի նախագահ, ով ավելի քիչ կցանկանա պաշտպանել Եվրոպան, քան ՋոԲայդենը, կարծում է Ատլանտյան խորհրդից Ջերարդ Արուդը։
Միևնույն ժամանակ, վերլուծաբաններն ասում են, որ Բրիտանիայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի «AUKUS» կոչվող դաշինքը Լոնդոնին կներքաշի Հնդկա-խաղաղօվկիանոսյան ցանկացած առճակատման մեջ:
Պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Հենրի Րիդգելի նյութի հիման վրա: