Մոսկվա և Թեհրան. որքանո՞վ է ամուր մերձեցումը.  վերլուծություն

Ռուս-իրանական հարաբերությունների ապագայի շուրջ Ամերիկայի ձայնի ռուսական ծառայությունը խոսել է փորձագետների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի մարտի վերջին Մոսկվա կատարած այցի ժամանակ Իրանն ու Ռուսաստանը վերահաստատեցին իրենց վճռականությունը՝ մոտ ապագայում նոր 20-ամյա «Ռազմավարական համագործակցության համաձայնագիր» կնքելու վերաբերյալ:

Չինաստանի վերելքին զուգահեռ «գլոբալ հարավը նույնպես մուտք է գործում բազմաբևեռ աշխարհ, որի երկրներն այժմ փնտրում են իրենց սեփական ուղիներն ու պատճառները՝ զարգացնելու իրենց հարաբերություններն այնպես, ինչպես իրենք են ցանկանում»։