Ուկրաինացի երեխաները՝ Մինսկի ռեժիմի «ստրուկներ». վերլուծություն

Բելառուսի ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները կարծում են, որ Միջազգային քրեական դատարանի կողմից պետք է  միջնորդություն ներկայացվի նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։

2022 թվականի սեպտեմբերի 23-ին «Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության» նախարարների խորհուրդը որոշել է ուկրաինացի երեխաներին Բելառուսի Հանրապետության տարածք տեղափոխել։

Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության թղթակցին տված հարցազրույցում նշել է Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Պավել Լատուշկոն, ով նաև ասել է, որ ինքը և իր գործընկերներն ունեն Ուկրաինայի անչափահաս քաղաքացիների արտաքսման տեսագրություններ։