Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը թվիթերյան գրառման միջոցով անհանգստություն է հայտնել Հայաստանում ադրբեջանցի զինվորականի նկատմամբ բռնության տեսանյութի կապակցությամբ: Գրառման մեջ նշված է.
«ԱՄՆ-ին անհանգստացրել է տեսանյութը, որտեղ պատկերված է Հայաստանում ադրբեջանցի զինվորի նկատմամբ բռնությունը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին լուծել բոլոր առկա խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով»,- գրելէ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների բյուրոն ևս հայտնել է իր մտահոգությունն այս առիթով: Հաստատության թվիթերյան գրառման մեջ ասված է.
«Հայաստանում ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ ակնհայտ դաժան վերաբերմունքի կադրերը խորապես մտահոգիչ են, և միջադեպը պետք է անհապաղ հետաքննվի՝ օգնելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան», ասված է ԵԱՀԿ-ի կառույցի կողմից: