Ռուսաստանն իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում

Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում է իրականացրել Աստրախանի մարզի Կապուստին Յարի թռիչքագոտուց: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը։

Հայտարարության մեջ ասվում է, որ ռազմավարական հրթիռային ուժերի մարտական անձնակազմը «իրականացրել է շարժական ցամաքային հրթիռային համակարգի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակում»։

Նախարարությունը նշել է, որ երեքշաբթի օրը հրթիռի մարտագլխիկը նշված ճշգրտությամբ խոցել է Ղազախստանի Սարի-Շագանի զորավարժարանի պայմանական թիրախը։

Հրթիռի անվանումը չի հրապարակվում։