ԱՄՆ-ը ու Եվրոպան պատրաստ են շարունակել Ուկրաիանային հատկացվող ռազմական օգնությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Մայքըլ Թերներն ասել է, որ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային զենքի շարունակական վաճառքը «չափազանց մեծ» աջակցություն է վայելում ԱՄՆ-ում՝ չնայած իր իսկ Հանրապետական կուսակցության ծայրահեղ աջ խմբավորման խիստ հակազդեցությանը:

Թերներն այս հայտարարությամբ հանդես է եկել Կիևում, որտեղ կարճատև այց է կատարել երեք այլ հանրապետական կոնգրեսականների հետ:

«Թե՛ աջ, թե՛ ձախ կողմում կան մարդիկ, ովքեր կասկածում են հետագա աջակցության նպատակահարմարությանը կամ այդ աջակցության չափին: Այս մասին քննարկումները շարունակվում են’’, ասել է նա ու շեշտել, որ ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Ուկրաինային հատկացվող օգնությունը շարունակելու գաղափարը:

Կոնգրեսական Քրիս Ստյուարթի խոսքերով, Ամերիկայի ժողովուրդը կաջակցի հետագա օգնությանը, քանի դեռ ամերիկյան ռեսուրսները կիրառվում են խելամտորեն:

«Պատերազմը դեռ որոշ ժամանակ կշարունակվի»,- ասել նա ու ավելացրել, որ պետությունների միջև հակամարտությունների մեծ մասը, ինչպիսին եւ այս մեկը, ժամանակ է պահանջում լուծում գտնելու համար:

Կոնգրեսական Ռիչ ՄաքՔորմիքի խոսքերով էլ, աշխարհի երկրները համախմբվել են՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

«Իրավիճակը երբեք ավելի սուղ չի եղել, քան այսօր, և տեսնում ենք, որ Եվրոպան պատրաստ է դիմակայել մարտահրավերն այնպես, ինչպես երբեք», ասում է Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի անդամ ՄաքՔորմիքը:

Պատվիրակության չորրորդ անդամը` կոնգրեսական Լարին Լահուդը, որը նաև հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամ է, ասել է, թե Ուկրաինա այցի նպատակն է տեղում գնահատել սանձազերծված այս պատերազմի հետեւանքները:

«Ուկրանիային ֆինանսավորելու մասին հետագա որոշումները կկայացվեն մեր եզրակացությունների հիման վրա’’, ասել է նա:

Իր հերթին ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարն է վստահեցրել Ուկրաինային, որ

ԱՄՆ-ը և եվրոպական երկրները կշարունակեն օգնությունը:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Եվրամիության արտաքին գործերի նախարար Ջոզեպ Բորելի հետ հանդիպումից հետո ասել է. «Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, աշխարհում իրենց բոլոր գործընկերների հետ միասին աշխատում են օգնել Ուկրաինային պաշտպանելու համար իրեն, իր ժողովրդին, իր տարածքը և իր զարգացման սեփական ուղին ընտրելու իրավունքը»:

Բլինքենը ողջունել է Ուկրաինային զինամթերք հատկացնելու համար երկու միլիարդ դոլոր տրամադրելու Եվրամիության երկրների որոշումը: