«Հանուն ժողովրդավարության» երկրորդ  գագաթնաժողով. օր առաջին

Այսօր մեկնարկեց ԱՄՆ-ի հովանու ներքո «Հանուն ժողովրդավարության» երկրորդ հեռավար գագաթնաժողովը, որին մասնակցելու  հրավեր են ստացել շուրջ  120 երկրների առաջնորդներ ու նեկայացուցիչներ, ներառյալ Հայաստանը:

Մարտի 28-ին «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովն ազդարարեց իր մեկնարկը. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախագահությամբ և պետքրատուղարության հովանու ներքո կայացավ «Արդար և հարատև խաղաղություն Ուկրաինայում» վերնագրով հեռավար քննարկումը: Միջոցառման բացման խոսքում պետքարտուղար Բլինքենն ընդգծեց, որ Կրեմլի սանձազերծած պատերազմը ոչ միայն հարձակում է Ուկրաինայի, այլ նաև միջազգային կարգի ու իրավունքների դեմ, որոնք պաշտպանում են միջազգային խաղաղությունն ու կայունությունը: Նա շեշտեց՝ ռուսական ագրեսիայի զոհերն են ոչ միայն ուկրաինացիներն, այլև ողջ աշխարհի մարդկությունը, որը միավորվեց ընդդեմ Ռուսաստանի այս վարքագծի՝ կոչ անելով Կրեմլին դադարեցնել այս պատերազմը: ԱՄՆ աջակցում է դիվանագիտական ջանքերին՝ միտված խելամիտ խաղաղության հաստատմանը, որը պետք է հարգի ՄԱԿ-ի կանոնադրության դրույթները, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Բլինքենը կոչ արեց Մոսկվային դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից, որը կկանխի հետագա արյունահեղությունն ու ավերածությունները:

Բացի ԱՄն պետքարտուղարից, քննարկմանը ելույթներով հանդես եկան Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իսրայելի, Արգենտինայի և մի շարք այլ երչկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ: Իր խոքում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան նշել է, որ այսօր Կիևը իր պայքարով պաշտպանում է ողջ ժողովրդավարական աշխարհը: Նա ընդգծեց, որ խաղուղության հասնելու միակ ճանապարհը դա Ռուսաստանի կողմից ագրեսիայի դադարեցումն է և Ուկրանայի տարածքային ամբողջականության վերականգնումը միջազգային ճանաչած սահմաններում:

Բացի պետքարտուղարության հյուրընկալած վերոհիշյալ քննարկումից, «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի շրջանակում ամերիկյան տարբեր գերատեսչություների հովանու ներքո մարտի 28-ին կայացան այլ քննարկումներ ևս: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներքո անցկացվեց «Գործընկերություն հանուն ժողովրդավարության. բարեփոխումների նոր մոտեցում» վերնագրով քննարկումը, ուր ելույթով հանդես եկավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուելը: Վեջինս իր խոսքում ընդգծեց, որ ժողովրդավարության պահանջարկն աշխարհում շարունակում է մնալ բարձր՝ շեշտելով՝ սովորական մարդիկ աշխարհի տարբեր հատվածներում պայքարում են հանուն իրենց իրավուքների, որոնք մերժվում են ավտորիտար ռեժիմների կողմից: Նրա խոսքով՝ ժողովրդավարական ուժերը պետք է հանդես գան համակարգված գործընկերությամբ՝ ավտորիտար ռեժիմների նկրտումների դեմ:

Իր հերթին ԱՄՆ ֆինանսդների նախարարությունը կազմակերպեց և անցկացրեց «Հակակոռուպցիան որպես արդար, հաշվետու և ժողովրդավարական տնտեսության հիմք» վերնագրով քննարկումը, ուր բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, իսկ ԱՄՆ աշխատանքի նախարարության ներքո կայացավ «Միությունների ամրապնդում, ժողովրդավարության պաշտպանություն» վերնագրով քննարկումը, ուր ելույթ ունեցավ աշխատանքի փոխնախարար Ուզրա Զեան:

Օրվա ընթացքում կայացան նաև այլ թեմատիկ համաժողովներ, ներառյալ ԱՄՆ պետքարտուղարությունում «Կանանց կարգավիճակը ժողովրդավարության կարգավիճակն է» վերնագրով քննարկումը կանանց իրավուքնների պաշտպանության մասին, Վաշինգտոնի Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի հյուրընկալած «2023 թ-ի Ժողովրդավարության և բիզնեսի ֆորում»-ը, ինչպես նաև Ջորջթաուն համալսարանում կայացած քննարկումը այն մասին, թե ինչպես է ատելությամբ սնվող բռնությունը վտանգում ժողովրդավարությանը և ինչպես արձագանքել նման դրսևորումներին:

«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը կշարունակի իր աշխատանքները վաղը մարտի 29-ին, ուր գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են երկրների առաջնորդների ելույթներ: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հետ մեկտեղ գագաթնաժողովը հյուրընկալում են նաև Կոստա Ռիկան, Նիդեռլանդները, Հարավային Կորեան և Զամբիան: