Բանկային համակարգն առողջ է, երեքշաբթի բանկիրներին վստահեցրեց ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը: Նրա և այլ պաշտոնյաների հավաստիացումները հնչում են Սան Ֆրանցիսկոյում տեղակայված First Republic Bank-ի արժեթղթերի անկման և կրիպտոարժույթի շուկայում գործող Signature Bank-ի ձախողման պայմաններում:
Բայդենի վարչակազմը օգնության ձեռք է մեկնել Signature Bank-ի և Silicon Valley Bank-ի ավանդատուներին, որոնք մեծ մասամբ տեխնոլոգիական ստարտափներ ներկայացնող ավանդատուներ են: Իր հերթին Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը Բրյուսելում փորձել է հանդարտեցնել իրավիճակն այն բանից հետո, երբ շվեյցարացի պաշտոնյաները կիրակի օրը հայտարարեցին UBS բանկի հետ գործարքի մասին համաշխարհային ներդրումային բանկ և ֆինանսական ծառայություններ մատուցող Credit Suisse-ի գնման կապակցությամբ:
«Մենք շատ վստահ ենք, որ եվրոգոտու բանկերի կապիտալի և իրացվելիության դիրքերը շատ գոհացուցիչ են»,- պնդում է Լագարդը:
Ասիացի ներդրողները ևս անհանգստացած էին, այդ թվում Շանհայում, քանի որ չինացի պաշտոնյաները պնդում էին, որ Silicon Valley Bank-ի հետ համատեղ ձեռնարկությունը կայուն է:
Your browser doesn’t support HTML5
Ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն կոչ է արել վերանայել բանկի չինական հոլդինգները՝ համոզվելու համար, որ ամերիկյան ընկերությունները, որոնք աշխատում են կրիտիկական տեխնոլոգիաների ոլորտում, չեն հետապնդում չինական շահեր:
ԱՄՆ կառավարությունը արագորեն արձագանքեց՝ այսպես կոչված «վարակը» կանխելու համար, ասում է ԱՄՆ կարգավորող մարմնի նախկին ներկայացուցիչ Դայան Էլիսը, ով այժմ աշխատում է ֆինանսական ծառայությունների IntraFi ընկերությունում:
«Դա կարող է տեղի ունենալ, երբ բանկը ձախողում է, և դրա ձախողումը պատճառ է դառնում, ասենք, մեկ այլ բանկի կամ այլ ֆինանսական հաստատության կամ այլ բիզնեսի մեծ ձախողման, որը զգալի վնաս է հասցնում իրական տնտեսությանը»,- բացատրում է Էլիսը:
Այս բոլոր ջանքերը միտված են 2008 թվականի ԱՄՆ ճգնաժամի կրկնությունից խուսափելուն, որն այն ժամանակ հանգեցրեց հարյուրավոր բանկերի սննկացմանը, իսկ աշխարհում արձանագրվեց տնտեսակահն անկում:
Հոդվածը պատրաստվել է Լոս Անջելեսում «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Մայք Օսիլիվանի նյութի հիման վրա