ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանադացի իր պաշտոնակցի հետ մի շարք կարեւոր հարցեր կքննարկի՝ որպես պետութեան ղեկավար Օտտավա կատարած իր առաջին այցելութեան ժամանակ, ասված է Սպիտակ տան հայտարորության մեջ:
Դրանք ներառում են ազգային անվտանգության, կլիմայի փոփոխության, ինչպես նաև առևտրի և միգրացիայի շուրջ հարցեր, Ուկրաինայի հակամարտությունը և Հայիթիում անկարգությունները:
Բայդենը հինգշաբթի օրը կմեկնի Կանադայի մայրաքաղաք, որտեղ կհանդիպի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ և ուրբաթ օրը ելույթ կունենա խորհրդարանում։
Այցի ընթացքում Բայդենը կքննարկի «պաշտպանության ծախսերը մեծացնելու կոնկրետ քայլերը, մաքուր էներգիան առաջնորդելու գլոբալ մրցավազքը և բարեկեցիկ և ներառական տնտեսություն ստեղծելու հարցը», - ասել է ԱԱԽ ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:
Այս հարցերի ծանրությունը ոչ միայն ընդգծում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև սերտ հարաբերությունների կարևորությունը՝ երկու երկրների՝ աշխարհի ամենաերկար անպաշտպան ցամաքային սահմանով, այլև որքան անհավասարակշիռ են այդ հարաբերությունները, ասում են վերլուծաբանները:
«Այդ հարաբերությունները հաճախ չեն արժանանում այն ուշադրությանն ու հարգանքին, որին արժանի են», - ասում է Էրլ Էնթոնի Ուեյնը՝ Վուդրո Վիլսոնի կենտրոնի աշխատակից և ԱՄՆ նախկին դեսպանն Աֆղանստանում, Արգենտինայում և Մեքսիկայում:
Բայդենը Օտտավա է այցելում միայն հիմա՝ իր նախագահական ժամկետի կեսից ուշ։
Կանադայում ԱՄՆ նախկին դեսպան Գորդոն Գրիֆինը նշել է կարճատև այցի օրակարգի հագեցվածությունը։
«Դատելով այն հարցերի ցանկից, որոնք, ես մեջբերում եմ, «պետք է» դիտարկել, Բայդենի այցը պետք է տևի երեք շաբաթ, ոչ թե երկու օր»,- ասել է նա։
Սպիտակ տունը նշել է, որ անվտանգությունը առանցքային խնդիր է լինելու, ներառյալ Հյուսիսային Ամերիկայի երկնքում, որտեղ այն ապահովում է օդատիեզերական պաշտպանության համատեղ հրամանատարությունը (NORAD), Արևմտյան կիսագնդում՝ Հայիթիում և օվկիանոսից այն կողմ անկայունության պայմաններում՝ Եվրոպայում և Ասիայում։
Անկայուն Հաիթիի համար ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր ստեղծելու կոչերի վերաբերյալ Քիրբին ասել է. «Կարծում եմ, որ նրանք կխոսեն Հայիթիի ժողովրդին և Հայիթիի ազգային անվտանգության ուժերին հումանիտար առումով մեր հետագա աջակցության հնարավորությունների մասին: Ինչ վերաբերում է բազմազգ ուժին կամ նման մի բանի, ես չէի ցանկանա կանխորոշել այս խոսակցությունը»։
Կանադացի նախկին դիվանագետ և Կանադայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախկին ղեկավար Քոլին Ռոբերթսոնն ակնկալում է, որ Բայդենը կկենտրոնանա անվտանգության ապահովման վրա:
«Ես ենթադրում եմ, որ նախագահը ճնշում կգործադրի մեզ վրա պաշտպանության և անվտանգության առումով»,- ասել է նա,- «Մենք պարտավորվել ենք ՆԱՏՕ-ի շրջանակներում ծախսել ՀՆԱ-ի 2 տոկոսը այդ նպատակների համար: Մինչդեռ Կանադայի համար այս ցուցանիշը կազմում է ընդամենը 1,27 տոկոս։ Այո, մենք վերջերս որոշակի ներդրումներ ենք կատարել ՆԱՏՕ-ի արդիականացման ուղղությամբ, բայց մեզնից շատ ավելին է ակնկալվում»։