Թուրքիայում երկրաշարժից տուժած կրոնական փոքրամասնությունները

Թուրքիայում փետրվարի սկզբի երկրաշարժից տուժած հարյուր հազարավոր մարդկանց թվում կան կրոնական փոքրամասնություններ, որոնք այս բնակավայրերը համարում են իրենց տունը: Այսօր նրանց գոյությունը, որպես կրոնական խմբեր, մեծապես վտանգված է:

Թուրքիայի երկրաշարժից տուժել են միլիոնավոր մարդիկ, որոնց շարքում մեծ թիվ են կազմում նաեւ քրիստոնյա և հրեական փոքրամասնությունները:

Երկրաշարժերից ցնցված քաղաքներից մեկը Անթակիան է` Աստվածաշնչից հայտնի Անտիոքը, որը քրիստոնեության վաղ կենտրոններից է:

Երկրաշարն այստեղ վնասել է քրիստոնական մի շարք եկեղեցիներ, ինչը դարձել է գործոն, որ քրիստոնյա հատվածի մի մասն այստեղից հեռանա:

Հունական ուղղափառ բարեգործական ընկերության ներակայացուցիչ Կան Թեյմուրն ասում է, որ Սուրբ Գեւորգ եկեղեցում, որը մնացել է կանգուն, ամեն օր երեք անգամ իրենք սնունդ են մատուցում: Բաժանում են նաեւ նվիրատվություններ:

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50,000-ի եւ սպասվում է, որ այդ թիվն ավելի կմեծանա: Իսկ թե նրանցից քանիսն են եղել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դեռեւս տեղեկություններ չկան:

Փետրվարի 6-ին զոհվել են նաեւ Անտիոքի հրեական համայնքի ղեկավարն ու նրա կինը: Մեծապես վնասվել է սինագոգը:

Այս քաղաքում հրեական համայնքը գոյություն ունի շուրջ 2500 տարի, բայց մինչ երկրաշարժը այստեղ ընդամենը 14 հրեա էր ապրում։

Երկրաշարժի գոտուն մոտ գտնվող Մերսին քաղաքում ուղղափառ և կաթոլիկ համայնքները օգնություն են կազմակերպել տեղահանված քրիստոնյաների համար:

Մերսինի կաթոլիկ եկեղեցու վարդապետ Ռոշան Կորդեյրոյը պատմում է Իսքենդերունի մասին, ուր իրենք տեղափոխել են առաջին անհրաժեշտության ապրանքներ, եւ Անթաքիայի կաթոլիկ եկեղեցու հոր հետ փլատակներից հանել մի քանի մահացածների դիեր:

Ուռեկում, ինչպես պատրիարքական փոխանորդ Մոր Գրիգորիուսն է ասում, այստեղ ժամանակին եկեղեցին կառուցվել էր փոքր, որպեսզի երկրաշարժերից չփլուզվեր: ‘’Սակայն ցավոք սրտի, այս երկրաշարժին չդիմացավ նաեւ այս եկեղեցին’’, ասում է նա:

Երկրաշարժը կարող է հողին հավասարեցնել մարդկանց սրբատեղիները, սակայն հավատքը` բարեգործության հետ միասին կարող են ոտքի կանգնեցնել այս համայնքները, ապահովելով կյանքի շարունակությունը: