Բլինքենը Լավրովին ասել է. «Վերջ տվեք այս ագրեսիվ պատերազմին»
Your browser doesn’t support HTML5
«Ես ԱԳ նախարարին ասացի այն, ինչ շատերն ասել էին անցյալ շաբաթ ՄԱԿ-ում, և ինչ ասացին G20-ի շատ արտգործնախարարներ այսօր. վերջ տվեք այս ագրեսիվ պատերազմին, վարեք այնպիսի դիվանագիտություն, որը կարող է ապահովել արդար և երկարատև խաղաղություն»,- նշել է Բլինքենը Նյու Դելի քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ: