«Երբ հարձակումը սկսվում է, երեք-չորս տղամարդ առաջ են գնում: Նրանք բանտարկյալներ են, չեն կրակում, պարզապեսքայլում են, և, երբ բացահայտում են մարտական կետերը, նրանք անցնում են հարձակման և սկսում խրամատներ փորել հենցայնտեղ՝ ամայի վայրում:
Երկրորդ ալիքը շարունակում է փորել այս նույն խրամատը՝ բայց արդեն մարմիններով փակելով դրանք»,-կարծում է ռուսբանտարկյալների հիմնադրամի ղեկավար Օլգա Ռոմանովան:
Ռուսական հիմնադրամի տվյալների համաձայն, 2023 թվականի հունվարի վերջին, մոտավորապես հիսուն հազարբանտարկյալներ է հավաքագրել մասնավոր ռազմական «Վագներ» ընկերությունը, որոնցին միայն 10 հազարն է կռվումՈւկրաինայում։ Մոտ 40,000-ը կա՛մ սպանվել է, կա՛մ վիրավորվել, կա՛մ անհայտ կորել, կամ հանձնվել:
Ռուս բանտարկյալների հիմնադրամի ղեկավար Օլգա Ռոմանովան ասում է. «Ես գիտեմ նման դեպքեր, երբ Ռուսաստանում բազմաթիվ կանայք զոհերի համար ստացել են հուղարկավորության ծախսերը, ցինկի դագաղներ, հինգ միլիոն ռուբլի, մեդալիրենց այսպես կոչված հերոսների համար»:
Ռուսաստանը նրանց չի փոխանակել գերի ընկած ուկրաինացի զինվորների հետ, թեև գերիները հավաքագրվել են հայտնիմասնավոր բանակի համար։ Հանցավոր կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունը պատերազմի ընթացքումակտիվորեն քննարկվել է ԶԼՄ-ներում: Նա խոստովանել է, որ կազմակերպությունն իրեն է պատկանում:
Նրա դերն ակնհայտորեն խոհարարի չէր, ով մեկ տարի առաջ հերքում էր, որ ինքը «Վագների» տերն է և մնում էր հետինպլանում:
Քաղաքագետ Դմիտրի Օրեժկինի խոսքով՝ «Նա Պուտինին պետք էր որպես կռվող, որպես կերպար, որը կարող է գրավելորոշակի մտածելակերպով մարդկանց։ Պրիգոժինը բավականին հաջողությամբ համալրում է անձնակազմըհանցագործներով»։
Խմբավորման անդամների շարքերում նույնպես մինչև պատերազմի սկիզբն ամեն ինչ այլ էր։ Ինչպես նշում են ռազմականփորձագետները, ծայրահեղ աջ ակտիվիստները պատրաստակամորեն միացել էին խմբին և զբաղված էիննախապատրաստմամբ:
Ըստ փորձագետ Դմիտրի Գորենբուրգի՝ «Նրանք կարևոր բաղադրիչ էին այս պատերազմում, և բավականին երկարժամանակաշրջան նրանք միակն էին, որ կարողացան զբաղեցնել իրենց դիրքերը: Ռուսական մնացած ստորաբաժանումներընահանջեցին Խարկովի կամ Խերսոնի շրջաններից, բայց Դոնեցկի մոտ «Վագներ»-ը պահեց դիրքերը և նույնիսկ մի փոքրառաջ անցավ»:
Վագներցիներին վարձկաններ կարելի է շատ պայմանականորեն համարել, ասում է փորձագետը, քանի որ նրանքֆինանսավորվում են պետության կողմից։ Եվ ստացվում է, որ բացի պետական բանակից կա ևս մեկ բանակ՝ մասնավոր: Դրա կառուցվածքը սկսեց փոխվել պատերազմի առաջին տարվա մեջ: Անհրաժեշտ էր կադրային բացերը լրացնելկանոնավոր զորքերի կրած կորուստից հետո՝ առանց մոբիլիզացիա հայտարարելու։
Պրիգոժինը սկսեց բացահայտ քննադատել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Խմբավորման հետ կապունեցող տելեգրամյան ալիքներում հայտնվեց Վագները ներկայացնող զինվորի վիրավորական խոսքը ՌԴ Գլխավոր շտաբիպետ Վալերի Գերասիմովի մասին։
«Դա միայն խոսքեր չէին: Դա սկիզբն էր: Պուտինի գլխավոր շտաբի պետն անմիջապես արձագանքեց, իսկ Պուտինըսովորաբար դանդաղեցնում է արձագանքը»,-ասում է Օլգա Ռոմանովան:
Բանտարկյալներին չէր վախեցնում առանց դատարանի անօրինական մահապատժի հեռանկարը, ինչպես եղավ նոյեմբերինԵվգենիի հետ, ով որոշեց անցնել Ուկրաինայի կողմը: Հետագայում Պրիգոժինը պաշտոնապես հայտարարեց, որ իրկազմակերպությունը դադարեցնում է հավաքագրումները գաղութներում։ Բայց քաղաքագետները կարծում են, որ դժվար թենրանք ընդունեն իրենց ձախողումները:
Փորձագետները կարծում են, որ Պրիգոժինի քաղաքական ամենաակնառու դերը ուժային է, բացի այդ, նա ունի սեփականբանակ։ Բայց այստեղ Վագների հիմնադիրը մրցակցության մեջ է ՆԳՆ և ՊՆ ղեկավարների և Կադիրովի հետ Պուտինիգլխավոր ֆավորիտի տեղի համար պայքարում։
Փորձագետ Գորենբուրգի խոսքով՝ «Ես առանձնապես չէի կարևորի այն քննարկումները, թե Պրիգոժինը ցանկանում է դառնալՊուտինի իրավահաջորդը, քանի որ դա վտանգավոր է: Եթե ձեր մերձավոր շրջապատում ձեզ սկսեն ընկալել որպես Պուտինիիրավահաջորդի դերի հավակնորդ, Պուտինն ինքը կարող է փոխարինել ձեզ։ Դա ավելի շատ նման է Պուտինի շրջապատումիր դիրքերն ամրապնդելու փորձի։ Եվ եթե Պուտինի հետ ինչ-որ բան պատահի, և գահի համար պայքար սկսվի, Պրիգոժինըշատ բարեկամներ չունի»:
Այս ճակատամարտը հեշտությամբ կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի, կարծում են քաղաքագետները, իհարկե, զգուշացումով. եթե Պուտինի հետ ինչ-որ բան պատահի, խմբավորումների միջև լարվածությունը կմեծանա:
«Ռուսական հասարակական ընկալման մեջ քաղաքացիական պատերազմը այն է ինչ նկարագրված է պատմությանգրքերում, երբ իբր ուժասպառ ժողովուրդը ոտքի է կանգնում: Իրական քաղաքացիական պատերազմը դա տարբեր ուժայինխմբերի միջև պատերազմ է այս տարածքի և այս ժողովրդի նկատմամբ իշխանության համար պայքարում։ Իսկ հետոհաղթած խումբը բացատրում է, որ այս ամենը ժողովրդի շահերից ելնելով է արել ժողովրդի օգնությամբ և ժողովրդի համար»,- կարծում է Դմիտրի Օրեշկինը:
Your browser doesn’t support HTML5