G7-ի ֆինանսական առաջնորդները հինգշաբթի կհանդիպեն՝ քննարկելու Ռուսաստանի դեմ ուղղված միջոցները, որոնք ճնշում կգործադրեն երկրի վրա՝ դադարեցնելու պատերազմն Ուկրաինայում, ասել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սունիչի Սուզուկին։
Ճապոնիան կնախագահի G7-ի ֆինանսների նախարարների և այդ երկրների կենտրոնական բանկի ղեկավարների հանդիպումը Հնդկաստանի Բանգալոր քաղաքում:
Հանդիպումը տեղի կունենա Ուկրաինա ռուսական ներխուժման առաջին տարելիցի նախօրեին։
Պատերազմը շարունակվում է՝ չնայած G7 երկրների և այլ պետությունների կողմից Ռուսաստանի դեմ մի շարք սահմանափակող միջոցների։
«Ուկրաինային աջակցությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կլինեն քննարկման հիմնական թեմաները», - ասել է Սուզուկին մամուլի ասուլիսում։ «Մենք կշարունակենք սերտորեն աշխատել G7-ի և միջազգային հանրության հետ՝ ուժեղացնելու պատժամիջոցները՝ հասնելու վերջնական նպատակին, այն է՝ խրախուսել Ռուսաստանին դուրս գալ Ուկրաինայից»:
Սույն հոդվածը կազմվել է REUTERS լրատվականի տեղեկության հիման վրա: