Խերսոնի   մարզում տեղի ունեցած մարտերի հետևանքները

Պատերազմի վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը օկուպացրել և կորցրել է Ուկրաինայի հսկայական տարածքներ, և այժմ կարծես թե փորձում է հետ գրավել նույն տարածքի մի մասը: Կրակի տակ մնացած ընտանիքները ասում են, որ կրած կորուստները հսկայական են եղել։

Երբ անցյալ տարի Ռուսաստանը գրավեց Խերսոնը, մարզի Պրավդինե գյուղը շրջապատված էր ուկրաինական բանակի կողմից և կատաղի մարտերի մեջ էր։

Պրավդինե գյուղի բնակիչ Վիկտոր Սասունովիչւ պատմում է՝ «Առաջնագիծն անցնում էր հենց այստեղով։ Ռուսները կանգնած էին այստեղ՝ ամբողջ փողոցով»։

Տարածքի մեծ մասն ավերվել է կամ ականապատվել, սակայն Ուկրաինան այժմ վերահսկում է մարզը:

Ռուսական զորքերի կողմից ուկրաինական ուժերին վախեցնելու համար ստեղծած միջոցները հիշեցնում են, որ տեղում նույնիսկ բարձր տեխնոլոգիական պատերազմը հիմնականում բաղկացած է երիտասարդ տղամարդկանցից, որոնք կռվում են գոյատևելու համար:

Կողմերից յուրաքանչյուրը մի քանի անգամ հարձակվել է Խերսոնի օդանավակայանի վրա։

Ցուցանակները Խերսոնը հռչակում են «Հերոս քաղաք»:

Ռումբերը դեռ օր ու գիշեր թափվում են երկնքից, բայց քաղաքի մեծ մասը դեռ կանգուն է: Տեղացիներն ասում են, որ բնակիչների ճնշող մեծամասնությունը վաղուց փախել է: Ոմանք փախել են, երբ ռուսները գրավել են այն: Մի մասն էլ գնացել է ռուսների հետ, երբ Ուկրաինան հետ է վերցրել քաղաքը:

Ռուսական ուժերը գտնվում են ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ այնտեղ մնացած մարդիկ ասում են, որ գնալու տեղ չունեն, կամ էլ ավելի վտանգավոր վայրերից են տեղահանվել։

Խերսոնում տեղահանված Օլենա Իգնատենկոյի խոսքով՝

«Մենք այստեղ ենք՝ Խերսոնում արդեն կես տարի և միայն մեկ անգամ ենք եղել մեր տանը: Հիմա ճանապարհ չկա, որովհետեւ կամուրջը քանդվել է»։

Իգնատենկոն նույնպես Պրավդինեից է, որտեղ տների մեծ մասը դատարկ է կամ ավերված:

Նույն գյուղից Վիկտոր Սասունովիչն ասում է՝

«Այստեղ շատ ավելի վատ օրեր են եղել։ Բազմիցս կրակել են մեզ վրա։ Ես նորից ու նորից վերանորոգում էի պատուհանները՝ նախքան տունը քանդելը։ Ամենավատ օրն այն էր, երբ տեսա, թե ինչպես են ռուսական տանկերը մտնում գյուղ»։

Այժմ գյուղում մնացել են միայն ռուսական տանկերի մնացորդները, սակայն Սասունովիչն ասում է, որ դա չի մխիթարում, երբ այդքան շատ կորուստ են կրել։