Միակողմանի մարդասիրությո՞ւն, թե՝ լուրջ դիվանագիտական քայլ

Your browser doesn’t support HTML5

Մարգարայի կամուրջը 35 տարի փակ լինելուց հետո, 100 տոննա մարդասիրական բեռ Հայաստանից Թուրքիա տեղափոխելու համար, բացվեց։ Այն բացվեց՝ միակողմանի և միայն մարդասիրական ակցիայի համար։ Սա դիվանագիտական քայլ չի համարվում և կարող է ոչ մի հետևանք չունենալ հետագա քաղաքական զարգացումներում։