ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան իրենց հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է.
«Արտգործնախարարը և պետքարտուղարը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալով հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերին և ընդգծել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը։ Ներկայիս շրջափակման լուրջ հումանիտար հետևանքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անընդունելի են, և Ֆրանսիան և Միացյալ Նահանգները արչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև շփումների միջոցով համատեղում են իրենց ջանքերը իրավիճակին վերջ տալու համար»: