Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը կոչ է արել հայկական ու ադրբեջանական կողմերին «անհապաղ» բանակցություններ սկսել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու շուրջ: Դրա մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն թվիթերյան գրառման միջոցով, ուր, մասնավորապես, ասված է.
«Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը հորդորել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին անհապաղ ներգրավվել բանակցություններում՝ դիվանագիտական լուծում գտնելու նպատակով՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը հնարավոր դարձնելու համար: Նա կոչ է արել երկու արտգործնախարարներին կրկին ներգրավվել՝ կայուն խաղաղությանը հասնելու գործընթացում»,- հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: